Ինքնասպան է եղել նախկին պայմանագրային զինծառայող. Իրավունք
“Իրավունք” թերթը գրում է.
Նախօրեին հերթական ինքնասպանության դեպք է գրանվել Գեղամասար գյուղում: Նույն գյուղի բնակիչ , 34 ամյա Արշակ Վանոյանը ինքնասպանություն է գործել տան կից անասնագոմում կախվելու միջոցով: Թե ինչն է երիտասարդի ինքնասպանության պատճառը հանդիսացել, փորձեցինք պարզել տեղի գյուղապետ Գարեգին Բեկյանից, ով բացառեց, որ վերջինիս ինքնասպանության դրդած լինեն սոցիալական կամ ընտանեկան խնդիրները:
“Նրանք նորմալ ապրող մարդիկ են, ոչ էտքան ապահովված, ոչ էլ ծայրահեղ ազքատ: Պայմանագրային զինծառայող էր, մի կարճ ժամանակ առաջ էր դուրս եկել աշխատանքից, ներկա պահին չէր աշխատում”,-ասել է գյուղապետը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: