25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հեշտ չի երեկոյան քնել որպես «սովորական մահկանացու», առավոտյան արթնանալ նախարար

Գիտեք, որ եղել եմ Հրանուշ Հակոբյանի առաջին մամլո քարտուղարը Սփյուռքի նախարարի պաշտոնում: Ինձ ճանաչողները գիտեն նաև, որ ես դժվար թե կարողանայի երկար աշխատել տիկին Հակոբյանի հետ: Իսկապես, մեր համագործակցությունը տևեց ընդամենը մի քանի ամիս, և ես աշխատանքից դուրս եկա անգամ ցտեսություն չհայտնելով տիկին նախարարին… Ինչևէ…էս նախաբանը նրա համար էր, որ չմտածեք՝ Հրանուշի ֆանատն եմ:

ԲԱՅՑ…ինձ երեկ բոլորովին դուր չեկավ, թե ոնց էր մեր նորաթուխ նախարարն իր նախորդին սևացնելով փորձում ինքնահաստատվել:

Հարգելի 27-ամյա նախարար, երբ Հրանուշ Հակոբյանը քաղաքական կյանք էր մտնում, Ձեր գոյությունն անգամ սովորական կյանքում չկար: Երբ Հրանուշ Հակոբյանը ՀԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար ու գերագույն խորհրդի պատգամավոր էր, Ձեզ բարուրով տուն էին տանում: Երբ Հրանուշ Հակոբյանը սոցապ. նախարար էր, Դուք առաջին քայլերն էիք անում դեպի դպրոց…

Ասածս ինչ է՝ մի քիչ համեստ եղեք: Հասկանում եմ, որ հեշտ չի երեկոյան քնել որպես «սովորական մահկանացու», առավոտյան արթնանալ նախարար, բայց ամեն դեպքում, նախորդին քննադատելու իրավունք Ձեզ վերապահեք էն ժամանակ, երբ գոնե մի բան արած ու մեզ ցույց տված կլինեք:

Ի դեպ, երկպալատ խորհրդարանի գաղափարը Հրանուշի մոտ քննարկվում էր դեռ 2008-ի օգոստոսին, երբ Սփյուռքի նախարարությունը ձևավորման փուլում էր: Ու փառք Աստծո, որ էդ գաղափարը չիրականացավ: Բայց սա լրիվ ուրիշ թեմա է…

Անի Գասպարյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ