06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որ չկռռաք՝ կարող է նման բան էլ պատահի. Արամ Սարգսյանը իշխանափոխության մասին

 “168 ժամ” թերթը գրում է.

“Քաղաքականության մեջ կան գործընթացներ, որոնցով ճշտում ես քո ունեցած պոտենցիալը, ուժը, հասարակության մեջ քո ունեցած ազդեցությունը եւ հասարակության աջակցությունը քեզ”,- այս մասին թերթի  թղթակցի հետ զրույցում ասաց “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների` կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:

“Տա Աստված, որ քաղաքական այդ չորս ուժերի մոտ ամեն ինչ ստացվի, հաջողեն, կարողանան զարգացումներն ապահովել”,- նշեց նա` շեշտելով, որ ոչ միայն` կառավարությունը, այլեւ` ամբողջ իշխանությունը պետք է փոխվի, համակարգը պիտի փոխվի, եւ կարեւոր է, որ այս նպատակին հասնելու համար ինչ-որ տեղից սկսես:

“Բայց այնպես չէ, որ նա, ով Տիգրան Սարգսյանից հետո է գալու, խնդիրներ է լուծելու, համակարգն է փոխելու, որովհետեւ երկրի ու գործադիր իշխանության ղեկավարը նախագահն է, ուստի պետք է խնդիր դնել նախագահի փոփոխության”,- ասաց Ա. Սարգսյանը: 
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՀԿ-ում կգտնվեն պատգամավորներ, ովքեր կողմ կքվեարկեն սեփական կառավարության հրաժարականի համար, Արամ Սարգսյանը հիշեցրեց. “Երբ որ ինձ էին այդ մասին ասում, ասում էի, որ` չկռռաք, կարող է նման բան էլ պատահի: Դրա համար հիմա այդ ագռավի ֆունկցիան ինձ վրա վերցնել չեմ ուզում”: 

Մանրամասները՝թերթի այսօրվա համրում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ