06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Բանդայի” գործով մեղադրյալը խելագարվե՞լ է. Իրավունք

Իրավունք թերթը գրում է.

Մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու հայտնի բանդայի գործով անցնող ամբաստանյալ Քյարամ Ամոյանի հոգեկան վիճակը երեկ կտրուկ վատացել է։ Այս մասին թերթի հետ զրույցում ասել է Քյարամ Ամոյանի մայրը՝ տիկին Կարինեն։

– Պետք է այսօր գնայինք որդուս տեսակցության, էն էլ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից զանգեցին, ասին, որ վիճակը շատ վատ է, տեսակցության սենյակ բերել այդ վիճակով հնարավոր չէ։ Տղայիս հոգեկանը լրիվ խանգարվել է, գլխի պրոբլեմ ունի, պետք է վիրահատեն, չգիտեմ, որ մեկն ասեմ, որը թողեմ։ Մինչ կալանավորելը ինքը գլխի պրոբլեմ ունեցել է, բայց ոչ հոգեկան խանգարում։ Ես արդեն վախենում եմ, որ այսպես շարունակվի ես կկորցնեմ իմ տղային, հետո ես ումից եմ պահանջելու տղայիս։ Ես էսքան ժամանակ մի բան եմ հասկացել, որ իմ տղայի հետ նման դաժան ձևով են վարվում՝ անմեղ տղայիս բանդայի մեջ են մեղադրում, անհրաժեշտ օգնություն չեն ցուցաբերում մենակ նրա համար, որ մենք եզդի ենք։

 – Ե՞րբ եք տեսակցել Ձեր որդուն վերջին անգամ, ինչպե՞ս էր այդ ժամանակ իր վիճակը, Դուք էական փոփոխություններ նկատե՞լ եք իր վարքագծում, պահելաձևում:

 – Վերջին անգամ տղայիս տեսել եմ մի տասը–տասնհինգ օր առաջ, ինքը շատ վատ վիճակում էր, չէր գիտակցում՝ ինչ էր խոսում, ինչ էր ուզում։ Չէր ճանաչում։

 – Ո՞ւմ չէր ճանաչում, Ձե՞զ։

 – Չէր ճանաչում ոչ մեկին, նույնիսկ ինձ՝ հարազատ մորը, հազարից մի բառ էր խոսում, կամ լուռ, գլուխը բռնած նստում էր, կամ էլ պահի տակ անիմաստ ծիծաղում։ Անիմաստ ծիծաղելով հարցեր էր տալիս, ասում էր ո՞ւր են էրեխեքս, կնիկս ու՞ր ա, բայց ինքը ոչ կնիկ ունի, ոչ էլ էրեխա, էս անաստվածները տասնյոթ տարեկանից տղուս օր ու արև չտվին, որտեղի՞ց կնիկ-էրեխա ունենար։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ