05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի գրասենյակից տեղեկացնում են

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն արձագանքել է Reuters-ում հրապարակված  հոդվածին։

«Որպես Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար` կցանկանայի տեղեկացնել Մարգարիտա Անթիձեին (հոդվածի հեղինակը), որ 2018 թվականի ապրիլին Հայաստանում ծավալված իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանը որևէ արտասահմանցի առաջնորդի հետ չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրի Պետրոսյանը։

Նշենք, որ հոդվածի հեղինակը գրել էր, թե «Սերժ Սարգսյանը, նախքան հրաժարական տալը, ակտիվ քննարկումներ է ունեցել իր թիմակիցների ու պաշտոնյաների հետ: Նրանք քննարկել են երկրում արտակարգ դրություն հաստատելու հնարավորությունը, ինչն ուժային կառույցներին ցուցարարների դեմ պայքարի ավելի լայն լիազորություններ կընձեռեր»։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ