25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Նոր նախարարները բոլորի համար «կինդր սյուրպրիզներ» են» (տեսանյութ)

«Կառավարության կազմը մեծ մասամբ անծանոթ են, բայց քանի որ անձամբ չեմ ճանաչում, չեմ ցանկանում կարծիք հայտնել, բայց մարդիկ են, եկել են, կաշխատեն, կերևա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նա նկատեց՝ շատ կարևոր է, թե ինչ ծրագրով է հանդես գալու նոր կառավարությունը,իսկ  անձերի քննարկումը շատ սխալ է: «Կարևոր է նաև նախապատրաստական աշխատանքը մինչև արտահերթ ընտրությունները: Շատ կարևոր է, որ առաջին անգամ ձևավորենք նորմալ ընտրական համակարգ, ռեյտինգային համակարգը պետք է հանվի: Անպայման մինչև ընտրությունները պետք է բաց թողնվեն քաղբանտարկյալները, բազմաթիվ հնարավորություններ կան, որ օրենքի շրջանակներում արագացված ձևով լուծեն նրանց խնդիրները»,-նշեց նա:

Երվանդ Բոզոյանն ասաց, որ մարդիկ իրենց հասարակ խնդիրների լուծումներն են ուզում, օրինակ՝ վարորդների համար սոցիալական փաթեթները պետք է լուծվեն, այսինքն՝ այն խնդիրները, որոնք լուծումները խորքային չեն, պետք է օր առաջ կարգավորել:  «Որ մարդիկ զգան, որ իրենց կյանքում էլ ինչ-որ բաներ փոխվել են»,-շեշտեց քաղաքագետը:

Հարցին, թե արդյոք տեղին են քննադատությունները, որ նոր նախարարները երիտասարդներ են, հանրությանն անծանոթ են, Երվանդ Բոզոյանը պատասխանեց. «Հայաստանում իշխանությունները միշտ ձևավորվել են իրենց ընկեր-բարեկամների միջոցով, մարդն էլ եկել է, իր թիմն է բերել, այստեղ հեղափոխություն չկա:

Ճիշտ կլիներ, որ լինեին հանրային գործիչներ, ու նրանց վստահեին, բայց քանի որ մարդիկ վստահում են վարչապետին, վստահում են նաև նրա նշանակումներին, սակայն նորմալ երկրում դա ճիշտ չի, քանի որ այս մարդիկ ոչ մեկին ծանոթ չեն, բոլորի համար «կինդր սյուրպրիզներ» են, մարդիկ գուշակություն են անում՝ լավ կլինի, վատ կլինի: Բայց մեր փորձը ցույց է տալիս, որ դեռ 90-ականներից այդպիսի մեթոդը չաշխատեց, հանրությունը պետք է հասունանա ու այդ պահանջը ներկայացնի, ասի՝ մենք հանրություն ենք, ունենք որոշակի պատկերացումներ, թե ինչպիսի քաղաքականություն պետք է վարվի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ