30 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

«Շիրակ»–ի վերաբերյալ ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշման, դրա հանգամանքների մասին հրապարակումները Երևանի դատախազություն են ուղարկվել մայիսի 8-ին

ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում արած հայտարարությանը, թե ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն արձագանքել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հետ կապված՝ առերևույթ պայմանավորված խաղ անցկացնելու փորձ կատարելու խնդրին։ 

Գլխավոր դատախազության պարզաբանման մեջ ասվում է. 

««Շիրակ» ակումբի վերաբերյալ ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից կայացված որոշման, դրա պատճառ հանդիսացած հանգամանքների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից դեռևս մայիսի 8-ին ուղարկվել են Երևան քաղաքի դատախազություն, որտեղից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ