25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը հանրապետականին զսպելու մեխանիզմներ այժմ չունի․ Գառնիկ Իսագուլյան

«Եթե իշխանության փոխանցում պիտի լիներ, ապա այն պետք է լիներ Սերժ Սարգսյան- Նիկոլ Փաշինյան բանակցությունների միջոցով, Սարգսյանի հրաժարականը անակնկալ էր բոլորի համար։Հետո, երբ հանրապետականը հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրելու ես անընդհատ պնդում էի, որ խորհրդարանի չորս ուժերը պիտի համաձայնագիր ստորագրեն, բանակցություններ լինեն, որը ցավոք, տեղի չունեցավ»,-այսօր` մայիսի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Իսագուլյանի խոսքով Նիկոլ Փաշինյանը հանրապետականին զսպելու մեխանիզմներ այժմ չունի․

«Կառավարությունը խորհրդարանում մեծամասնություն չունի, ամեն ինչ պետք է համաձայնեցնել ՀՀԿ-ի հետ, որը որևէ պայմանագրով կաշկանդված չի ինչ-որ գործողություններ անելու, թե ո՞ր կողմն առաջինը զենքերը վայր կդնի դեռ հարց է»։

 Գառնիկ Իսագուլյանը դրական է համարում Նիկոլ Փաշինյանի տեսակետները արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ․

«Իհարկե, եղան քննադատություններ ինչ- որ արտահայտությունների հետ կապված, բայց ես սրանց կխնդրեի ուշադրություն չդարձնել, որովհետև փորձառության պակաս կա»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ