Կցուցադրվի հայտնի պոռնոդրաման Հայաստանու՞մ
Վերջին 10-ը օրերին ուշադրության կենտրոնում հայտնված` ”Նիմֆոմանուհի” ֆիլմը առաջացրել է աղմուկ, երբ ”Սինեմա սթար” կինոթատրոնի տնօրինությունը հայտարարել է ֆիմի պրեմիերայի մասին: Ֆիմի ռեժիսորը աշխարհահռչակ կինոռեժիսոր Լարս Ֆոն Թրիերն է :
Կինոգետ Զավեն Բոյաջյանը նկատեց, որ ֆիլմը պիտի ներկայացվեր թարգմանաբար` ”Հեշտամոլը” անունով:
Կինոգետ Զավեն Բոյաջյանը նկատեց, որ այդ ֆիլմը մամուլում ներկայացնելիս ֆիլմը ներկայացվել է որպես պոռնոդրամա չնայած կինոգիտության մեջ այդպիսի ժանր գոյություն չունի:
“Սա ռուսական բուլվարային մամուլից քաղվածք է: Արջն իր ահից է գոռում, որոշվել է, որ պոռնոդրամ բնորոշումը շատ խիստ է և այդպես ուշադրություն գրավել չի կարելի: Եվ կինոսրահը հայտարարեց, որ այդ ֆիլմը չի ցուցադրվելու”:
Բոյաջյանը նկատեց, որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ ֆիլմի ցուցադրությունից դժգոհ են ինչ-ինչ անձինք և հասարակական խմբեր: Սակայն բարձացված աղմուկի ժամանակ այդպես էլ չեն հայտնվել որ անձինք, ոչ հասարակական խմբերը: Իրենք իրենց արածից խուսափելով որոշել են հանել ֆիլմը:
”Սինեմա սթար կինոթատրոնի մարկետինգի գծով մենեջերը հայտարաել է, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ տվյալ ֆիլմին: Տիկինը` Գոհար Նալբանդյանը Հայաստանի անունից որոշել է, որ Հայաստանը պատրաստ չի: Այս ամենը պարզապես այդ կինոթատրոնի անգրագետ, տհաս և սխալ մարկետինգային քաղաքականության արդյունքն է”,-նշեց կինոգետը:
Հակադրվելով Զավեն Բոյաջյանին բլոգեր Տիգրան Քոչարյանը նկատեց, որ այս աղմուկը հարկավոր էր հենց ”Սինեմա սթարին”, քանի որ շատ շատերը իմացան այս կինոթատրոնի գոյության մասին:
Քոչարյանը նկատեց, որ միայն “Face”բառը այս ֆիլմում 4 րոպեյի մեջ հնչում է մի քանի անգամ:
Տեղեկացնենք, որ այդ ֆիլմը Հայաստանում դեռ ոչ ոք չի դիտել, չնայած Ռուսաստանում այն արդեն դիտում են: