24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը վերջինն է

Կառավարության այսօրվա նիստին Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 317-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը: Այն վերաբերում էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին սեփաականության իրավունքով ապահովելու հարցին: Հարությունյանը նշեց, որ 2018 թվականի մարտի 29-ին կառավարությունը որոշում ընդունեց որոշակի շինություն տրամադրել պաշտոնաթող նախագահին, սակայն վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարեց, որ որոշման կետերը ուժի մեջ մտնեն այն ժամանակ, երբ ինքն այլևս վարչապետ չի լինի:

Հարությունյանն ընդգծեց, որ այսօր նա չի ղեկավարում կառավարությունը,  և օրենքով նախատեսված է սա: Նա նաև հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը վերջին պաշտոնաթող նախագահն է, որն օգտվում է  այդ իրավունքից , որովհետև մյուսների համար այլևս նման սոցիալական երաշխիք չեն նախաձեռնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ խնդիրը պարզ է, տեղի է ունեցել կառավարական առանձնատներից մեկի սեփականաշնորհում, և հիմա անհրաժեշտություն է առաջացել այդ հատվածի սեփականաշնորհման համար որոշումը չեղյալ հայտարարել ու գտնել այլ որոշում: Նա հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին մեկ ամսվա մեջ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված կարգով երաշխիքներն ի կատար ածել, այսինքն՝ սեփականություն տրամադրել:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ