14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Շփման գծում իրավիճակը նորմալ է. ԼՂՀ ՊՆ

ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն այսօր ևս մասնակցում էր ԵԿՄ համագումարին:

Լրագրողների հետ զրույցում նա նկատեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա երկրապահները կլինեն հայրենիքի պաշտպանության առաջամարտիկները:

Նախարարը վստահեցրեց, որ շփման գծում իրավիճակը նորմալ է, և իրենց զինված ուժերն ամեն ինչ անում են՝ պահպանելու խաղաղությունը:

Ինչ վերաբերում է ԼՂ համակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին, որոնք, ըստ էության, էական տեղաշարժեր չեն արձանագրում, Մովսես Հակոբյանը նշեց, որ բանակցություններով զբաղվում են քաղաքական գործիչները. ՛՛Մենք մեր առաքելությունն ենք իրականացնում՝ մեր ժողովրդի անվտանգությունն ենք ապահովում՛՛,-նշեց նա:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ