08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Օդում հայտարարություններ են, կոնկրետ որևէ առաջարկ չկա. ՀՀԿ

«ՀՀ նորագույն պատմության ընթացքում աննախադեպ քաղաքական բան տեղի ունեցավ. երբ կուսակցությունը զրկվեց իշխանությունից, երբ կուսակցության առաջնորդը հրաժարական տվեց, կուսակցությունն իր գործունեությամբ ու իր քվեարկությամբ ապացուցեց, որ մեծամասամբ ու հիմնականում միասնական է: Բացեք ՀՀՇ-ի պատմությունը, մնացածներինը, նայեք: 100 և ավելի հազարանոց կուսակցություն է, որ մի քանի հոգի էլ դուրս գան, դրանից հեղափոխությունը չի տուժի։ Ով գնում է՝ Աստված իր հետ։  ՀՀԿ-ն դեռ անելիք ունի ու բոլոր նրանք, ովքեր փորձում են գուժել ՀՀԿ-ի քաղաքական վախճանը, չարաչար սխալվում են»,-ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կուսակցականները շարունակում են լքել ՀՀԿ-ն։

Դիտարկմանը, թե  ՀՀԿ-ին ձեռնտու չի լինի ընտրություններ անցկացնելը, մինչդեռ, խոսվում է դրա անհրաժեշտության մասին, նա արձագանքեց. «Նախ, ՀՀԿ-ում չի քննարկվել արտահերթ ընտրությունների հարցը, որովհետև քաղաքական մնացած ուժերն էլ դեռ չեն քննարկել այդ հարցըը: Օդում հայտարարություններ են, կոնկրետ որևէ առաջարկ չկա: Երկրորդ՝ արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չէ, որ ով երբ, ոնց ուզի կազմակերպի։ Կա Սահմանադրություն և այդ Սահմանադրությամբ պետք է շարժվենք, սա է խնդիրը: ՀՀԿ-ին ձեռնտու է, ձեռնտու չի… այդ ինչո՞ւ, ՀԱԿ-ին ձեռնտու՞ է, կամ «Ծառուկյան դաշինքին» ու նույն Նիկոլին ձեռնտո՞ւ է։ Ով է որոշում ինչն է ՀՀԿ-ին ձեռնտու, ինչը՝ չէ։

ՀՀԿ-ին ձեռնտու է այն, ինչ ձեռնտու է Հայաստանին, ի տարբերություն շատ ուժերի, որոնց համար առաջնային է միայն իրենց քաղաքական շահը։ Գոնե հիմա մարդիկ պետք է խիզախություն ունենան ու ասեն, որ այս ամեն ինչի մեջ, էս համերաշխություն որ ասում են, անցնցում իշխանափոխության, նախ և առաջ մեծ է ՀՀԿ-ի ու պետության, վարչապետ Սերժ Սարգսյանի բացառիկ դրական դերակատարումը։ Դեռ ժամանակ կլինի դրա մասին խոսել, այնքան խղճի ազատություն, այնքան քննադատությունը լսելու կարողություն, ինչքան ունեցել է Հանրապետականը, Աստված տա, թող նոր իշխանությունն ունենա, մի բան էլ ավել: Ունենա՝ կծափահարենք, չունենա՝ բազմակետ»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ