25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լավ կաշխատեն, կծափահարենք, վատ կաշխատեն, կներկայացնենք թերությունները. Շարմազանով

«Կա քաղագիտական նորմ. եթե դու ընդդիմություն ես, դու չես մասնակցում կառավարության ձևավորմանը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան դիտարկման, թե նոր կառավարությունում նպատակահարմար չեն գտնում, որ ՀՀԿ-ից մարդ լինի, և  ինչպիսին կլինի ՀՀԿ-ի արձագանքը, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկ լինի:

«Հիմա ՀՀԿ-ն իր օրակարգում Փաշինյանի կառավարության գործունեության քաղաքական պատասխանատվություն չի դիտարկում: Սա է խնդիրը: Այստեղ որևէ անձնական խնդիր չկա: ՀՀԿ-ն բաց բաժնետիրական ընկերություն չի, ոչ էլ ՍՊԸ: ՀՀԿ-ն կայացած քաղաքական կուսակցություն է իր գաղափարախոսությամբ, իր անցած ճանապարհով, իր ծրագրով, իր ճշտով ու սխալով, իր ձեռքբերումով ու թերությունով, բայց կուռ գաղափարական թիմ է, որն ունի ծրագիր՝ ի տարբերություն որոշ ուժերի ու գործիչների, ովքեր նշում են, որ իրենք որևէ գաղափարախոսության չեն հարում»,-հավելեց նա:

Շարմազանովն ընդգծեց, որ իրենք ազգային պահպանողական կուսակցություն են, շարունակելու են իրենց ծրագրին հետևելով իրականացնել իրենց գործունեությունն արդեն այլ կարգավիճակում։ «Մենք պատասխանատու չենք Փաշինյանի կառավարության գործունեության համար։ Մեր երկրում ընդդիմություն պետք չի՞։ Մենք ո՞ւր ենք գնում՝ դեպի դեմոկրատիա՞, թե՞ դեպի դիկտատուրա։ Ուզում են՝ բոլորս ծափահարենք կառավարությանը. լավ կաշխատեն՝ կծափահարենք, վատ կաշխատեն՝ կներկայացնենք թերությունները»,-նկատեց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ