30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինձ համար Դավիթ Տոնոյանը հարմար է. Վիգեն Սարգսյանին դուր չի եկել նրա արարքը

«Երկրին, ժողովրդին, հայրենիքին կարելի է ծառայել ամենատարբերձևերով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը համոզված է, որ մասնագիտական աշխատանքը՝ հենված փորձի վրա միշտ անհրաժեշտ է: Նա  նշում է, որ քաղաքականությունից ևս չի պատրաստվում հեռանալ:

«Պետական կառավարումը ինձ համար մասնագիտություն է և ոչ թե հոբբի»,-ընդգծեց Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը համոզնունք հայտնեց , որ Նիկոլ Փաշինյանը կձևավորի ճիշտ կառավարություն: Անդրադառնալով Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե Պաշտպանության նախարարի լավագույն թեկնածուն Դավիթ Տոնոյանն է՝ Վիգեն Սարգսյանը ասաց.

«Դավիթ Տոնոյանի հետ երկար ճանապարհ ենք անցել, մենք ավելի քան 19 տարի ծանոթ ենք: Նա ՊՆ-ն շատ լավ գիտի, ունի փորձ, գիտելիքներ, կարծում եմ՝ անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ Դավիթ Տոնոյանին տեսնել պաշտպանության նախարար, որովհետեւ ինքը կունենա նաեւ համեմատության եզրեր, կկարողանա տեսնել վերջին 1,5 տարվա կատարած աշխատանքն ու արդյունավետությունը»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ նախարարը վարձու աշխատող չէ եւ անկախ նրանից՝ կուսակցական է թե ոչ, նա թիմի անդամ է. «Ճիշտն ասած մի քիչ զարմացած էի Դավիթ Տոնոյանի արձագանքից՝ կապված Արարատ Միրզոյանի առաջարկի հետ: Դա նշանակում է լինելով կառավարության կազմում բաց թողնել դռները նման բանակցությունների համար: Ես անձամբ երբեք չեմ արել, ինձ համար դա համարում եմ տաբու: Դա իր անձնական ընտրությունն է եղել եւ ինքը կողմնորոշվել է այդպես»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ