05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Իմ տպավորություններով՝ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում լքել Հայաստանը. ՀՀ նախագահը հանդիպել է (տեսանյութ)

«Ես դատավոր չեմ, ոչ էլ կառավարությունն եմ ներկայացնում, կա այսօր վարչապետ, հույս ունեմ, որ նա կկարողանա կազմել կառավարություն, ու բոլոր խնդիրները նոր կառավարությունը կլուծի, իսկ առանձին անհատների վերաբերյալ ամենալավ գնահատականը կարող է տալ Աստվածը, ժողովուրն ու ժամանակը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք չպիտի պատժվեն այն մարդիկ, ովքեր վերջին տարիներին թալանել են պետական բյուջեն:

ՀՀ նախագահը նաև շեշտեց, որ ՀՀ նորընտիր վարչապետ Փաշինյանին ներկայացրել է իր բնակության ու երկքաղաքացիության փաստաթղթերի վերաբերյալ հարցերը, որոնք Փաշինյանը բարձրաձայնել էր նախագահի ընտրության ժամանակ խորհրդարանում:

Իսկ հարցին, թե երբ է հանդիպել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Հանդիպել ենք մի քանի օր առաջ՝ քննարկելով իրավիճակը, թեյ ենք խմել միասին»:

Արմեն Սարգսյանն ասաց, որ իր տպավորություններով՝ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում լքել Հայաստանը, ինչի մասին մամուլն անդադար գրում է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ