07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե անգամ որոշ պաշտոններում անուններ էլ փոխվեն, դա չի նշանակում, որ փոփոխություններ լինելու են

 Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը կարծում է, որ նորընտիր վարչապետը պետք է երկրի կառավարման ղեկն իր ձեռքը վերցնի, լուծում տա նախկինում էլ բարձրաձայնած խնդիրներին:

 Henaran.am-ի հետ զրույցում նա կարևորեց երկխոսության դերը բոլոր քաղաքական ուժերի, քաղհասարակության միջև: 

«Միայն երկխոսության միջոցով կարող են գտնել այն ճանապարհը, որը կծառայի մեր երկրի բարօրությանը, զարգացմանը, մեր հայկական շահերն առաջ տանելուն»,-ասաց Թևան Պողոսյանը: Ըստ նրա՝ պետք է այնպես անել, որ օրինակությունը մտնի ամեն դաշտ, այսինքն՝ ամեն մեկը գիտակցի, որ իսկապես հավասար է օրենքի առաջ: 

Թևան Պողոսյանի խոսքով՝ հասկանալի է, որ դա շատ հեշտ չի լինելու, հասկանալի է նաև, որ եթե անգամ որոշ պաշտոններում անուններ էլ փոխվեն, դա չի նշանակում, որ փոփոխություններ լինելու են: «Բայց եթե մենք այս ոգեշնչումներն ունենք, ուզում ենք լավ երկիր կառուցել, ապա պետք է լցվենք համբերությամբ և աշխատանքներ կատարենք»:

Ինչ վերաբերում է հարցին, թե դրսից չեն փորձի միջամտել, նա ասաց. «Ռուսաստանը կփորձի միջամտել, երբ Հայաստանից ինչ-որ մեկը կփորձի դուռ բացել դրա համար։ Եվ ինչո՞ւ միայն Ռուսաստանը։ ԱՄՆ-ի համար դուռ բացվի, չի՞ օգտվելու, Թուրքիայի կամ Ադրբեջանի համար դուռ բացվի, չեն օգտվելո՞ւ։ Շատ պարզ է՝ աշխարհաքաղաքական ներազդեցությունները կարող են գալ, եթե այստեղ լինեն ուժեր, որոնք դուռ բացեն որևէ երկրի համար»։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ