23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նոր շա՞նս Հայաստանին, թե…ի՞նչ կանի Ռուսաստանը

Եվրամիության անդամ 13 երկրներ հանդես են եկել Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ հարաբերությունները շարունակելուն ուղղված նոր գործողությունների ծրագրի մշակման առաջարկությամբ, որն արդեն իսկ ստացել է ”Եվրոպական փաթեթ” անվանումը: Տեսակետ կա, որ սա Եվրոպայի պատասխանն է Արևելյան գործընկերության ծրագրի տապալումից հետո ստեղծված իրավիճակին: Այդ փաթեթի մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն պետք է ենթադրել, որ դրանով Եվրոպան փորձելու է նոր գործիքներ գտնել Եվրամիության ընդլայնմանն ուղղված ու առայժմ տապալված քաղաքականության համար: 

Այս փաթեթի վերաբերյալ Henaran.am-ը զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանի հետ:

-Պարոն Իգիթյան, արդյոք Եվրոպական փաթեթը նոր հնարավորություն է Հայաստանի համար, և ի՞նչ կետեր կան նախատեսված մեզ համար:

-Եթե տեխնիկական տեսակետից նայենք, Հայաստանը նշված է ընդամենը մեկ կետում, որ հաշվի առնելով նոր իրավիճակը` Հայաստանի համար պետք է պատրաստել այսպես ասած` նոր համագործակցության փաթեթ: Եթե ընդհանուր առմամբ նայենք, այդ քսան քայլերն ուղղված են Արևելյան գործընկերության երկրների` Վիլնյուսի սամիթից հետո անելիքներին:

ԵՄ-ը բազմիցս հայտարարել է ու նորից է պնդում, որ դռները փակ չեն, իսկ քանի դեռ Հայաստանը Մաքսային միության լիարժեք անդամ չէ, ապա ցանկացած կետ կարող է  վերաբերվել նաև Հայաստանին: Ի վերջո Ասոցացման համաձայնագրի նախագիծն ուժի մեջ է, և ես հույս ունեմ, որ մի օր Հայաստանի կառավարությունը և որոշում ընդունողները կհասկանան, որ Մաքսային միությունը մեր ճանապարհը չէ, որ Հայաստանը հնարավորություն կունենա նորից անդրադառնալ Ասոցացման համաձայնագրին ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն:

Եթե, ինչպես դուք եք ասում, կառավարությունը չգիտակցի, որ Մաքսային միությունը մեր ճանապարհը չէ, ապա Եվրոպական փաթեթն ինչ-որ արժեք կունենա՞:

-Իհարկե կունենա, բայց այստեղ պետք է բացառենք այն դեմագոգիան, որն անում են ՀՀԿ-ականները, որ միևնույնն է կունենանք Ասոցացման համաձայնագիր: Կունենանք, բայց լրիվ այլ մակարդակի:

-Այսինքն ոչ տնտեսակա՞ն:

-Համագործակցության խորության տեսակետից մակարդակն այլ ձևի է լինելու: ԵՄ-ն ունի համարյա բոլոր երկրների համագործացություն Սիրիայի, Իրաքի, ամենադիկտատորական երկրների հետ, ուղղակի խորությունը, հատկապես տնտեսական ու քաղաքական  պայմանագրերի լրիվ տարբերվում են: ԵՄ-ն Հայաստանի հետ կպատրաստի ավելի ցածր համագործակցության բնույթի համաձայնագիր, դա կլինի ավելի ցածր, քան Ադրբեջանի հետ, որովհետև Ադրբեջանը ՄՄ անդամ չէ ու ավելի ազատ է իր հարաբերությունների մեջ, քան թե Հայաստանը: Դա կլինի Բելառուսի նման, ինչ-որ սիմվոլիկ հարաբերությունների մասին համաձայնագիր:

Կարծում եք, որ թեկուզ նման համաձայնագրի ստորագրումը ՌԴ-ի սրտով կլինի՞ :

-Նույն ինքը Ռուսաստանը պատրաստում է Ասոցացման պայմանագիր ու տարբեր մակարդակի ու ոլորտների բանակցություններ է տանում ԵՄ-ի հետ, ու խոսում է ազատ առևտրի հատկանիշներ ունեցող հարաբերությունների մասին: Հնարավոր չէ, որ երկու միավորում, ինչպես ՌԴ-ն ու ԵՄ-ն են, չհարաբերվեն ու դրանք պետք է թղթի վերածած ու ճշտված լինեն, բայց չպիտի շփոթենք Հայաստանի այն հնարավորությունների հետ, որ կորցրինք չստորագրելով չորս տարի բանակցված պայամանագիրը: Խոսքը գնում էր եվրոպական տնտեսական գոտու մեջ մտնելու մասին, իսկ եթե Հայաստանը մտնի ՄՄ, դա անհնարին կլինի, Հայաստանը, չվերահսկելով Մաքսային քաղաքականությունը, չի կարող ազատ ու ուղիղ ձևով համագործակցել Եվրամիության հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ