Խնդիրները սկսվելու են Նիկոլի ընտրվելուց հետո.քաղտեխնոլոգ
«Հաշվի առնելով նաև այն նյունսները, որ պետական անվտանգության ծառայությունից Նիկոլ Փաշինյանին տրամադրվել են անվտանգության աշխատակիցներ հասկանալի է, որ նա վաղը ընտրվելու է ՀՀ վարչապետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ մայիսի 2-ից հետո բոլորին պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանին խոչընդոտելու դեպքում խնդիրներ կլինեն, քանի որ նրան հաջողվեց տոտալ պարալիզացնել ողջ երկիրը և անգամ հանրապետականները համաձայնվեցին, որ նա դառնա վարչապետ:
«Մնացած խնդիրները սկսվելու են նրա ընտրվելուց հետո»,-նշեց Կարեն Քոչարյանը:
Քաղտեխնոլոգը անդրադարձավ նաև արտահերթ ընտրություններին և նկատեց, որ ընտրություններին պատրաստվելու համար բավականին աշխատանքներ են հարկավոր:
«Մեծ հարց է, որ եթե վաղը չէ մյուս օրը լինի ընտրություն՝ հասարակության մեջ կանգնածները կվերցնեն 10 հազարները, թե ոչ: Ես անձամբ համոզված եմ, որ կվերցնեն: Էն, որ գոռում են՝ Նիկոլ վարչապետ դեռ ոչինչ չի նշանակում: Հեղափոխությունը միայն լեզվի վրա տեղի ունեցե»,-նկատեց Քոչարյանը:
Նրա խոսքով՝ ամբիցիաներով առաջնորդվելու դեպքում կվերադարձնենք 90-ականների սկզբի իրավիճակը:
«Պետք է հասկանալ, թե կուսակցությունները ինչ գաղափարախոսություն են առաջ քաշում: Էդմոն Մարուքյանի չմիանալը տակտիկական սխալ էր, իսկ առաջիկայում միավորում է պետք»,-ասաց Կարեն Քոչարյանը: