153 արտակարգ պատահար՝ մեկ շաբաթվա ընթացքում
Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 30-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 319 դեպք, որից 153-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 139 կենցաղային կանչ, 49 հրդեհ, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3 եւ տուժել 88 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 10 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 4 տրանսպորտային միջոց:
Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաեւ թունավորման 12 դեպք, որի հետեւանքով տուժել է 16 քաղաքացի: