08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

”Հրանտ Վարդանյանին ուզում են պատժել”

Ծխախոտի գինը բարձրացել է մոտ քսան տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ նշելով, որ այն ծխախոտը, որն ինքն է օգտագործում վերջին մեկուկես տարվա ընթացքում թանկացել է հիսուն տոկոսով, վերջին հինգ օրվում՝  քսան դրամով:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը համաձայն է, ծխախոտն իսկապես շեշտակի թանկացել է, սակայն  ծխելու դեմ պայքարում լավագույն միջոցը ծխախոտի գնի բարձրացումն է, սակայն այլ արգելքներ ևս պետք են: ՛՛Համաշխարհային փորձը ցույց տվեց, որ ծխախոտի գնի միայն բարձրացումը հարցը չի լուծում, պետք է առողջ ապրելակերպ, բժկական ապահովագրություն՛՛,-ասաց նա:

Ադիբեկյանը նշեց, որ գների բարձրացումը հիմնականում ազդում է երիտասարդների վրա, նրանք այնքան փող չունեն, որպեսզի թանկարժեք ծխախոտ գնեն ու դադարեցնում են ծխելը:

Խոսելով պատճառների մասին՝ սոցիոլոգը նաև հայտարարեց, թե ծխախոտի թանկացումը քաղաքական պատճառ ևս ունի: ՛՛Հրանտ Վարդանյանին ուզում են պատժեն՛՛,-ասաց:

Նշենք, որ Հրանտ Վարդանյանը ՛՛Գրանդ Հոլդինգի՛՛ սեփականատերն է: Ադիբեկյանը չմասնավորեցրեց, թե ով է ուզում ճնշել Վարդանյանին, սակայն ասաց, որ եթե ծխախոտի գինը բարձրանում է, առաջին հերթին տուժում են տեղական արտադրողները:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ