04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Աշխարհ կանգնի, իջնող կա. ՇՊՀ ռեկտորը աշխատանքից ազատել է Ֆարմանյանի քրոջը

Շիրակի պետական համալսարանի  հանրապետական ռեկտոր Սահակ Մինասյանը աշխատանքից ազատել է համալսարանի պրոռեկտորներից Անահիտ Ֆարմանյանին։

Մայիսի 3-ի երեկոյան նրան ծանուցում է ուղարկվել այն մասին, որ հաջորդ օրվանից  այլեւս աշխատանքի չէ եւ չի զբաղեցնում պրոռեկտորի պաշտոնը։

Անահիտ Ֆարմանյանը չի ստորագրել ծանուցումը եւ այն անօրինական է համարում,  նրա դիտարկմամբ ծանուցումն ուղարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի խախտմամբ:

Այս ամենի մասին չհաջողվեց մեկնաբանություն ստանալ Սահակ Մինասյանից, նրա  բջջային հեռախոսահամարն անհասանելի է:

Բայց նշենք,  բուհում, շատ կառուցվածքային փոփոխություններ են կատարվում ու սա ևս կարող է այդ համատեքստում լինի: 

Հիշեցնենք, որ Անահիտ Ֆարմանյանը ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է, ով սկսեց բուհում աշխատել Վարդևան Գրիգորյանի ռեկտորության վերջին տարիներին ու լուրեր էին շրջանառվում, որ նա է լինելու  հաջորդ ռեկտորը: Բայց Սահակ Մինասյանը նշանակվեց հաջորդը, իսկ Անահիտ Ֆարմանյանը  պրոռեկտոր էր արտաքին կապերի հարցերով: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ