Դժգոհությունը կամաց-կամաց կուտակվում էր. Ալթունյանը անկեղծացել է
Այսօր՝ մայիսի 3-ին Կառավարության նիստից հետո Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ալթունյանը զրուցել լրագրողների հետ:
Նա նկատել է, որ մարդկանց դժգոհությունը վերջին մեկուկես, կամ երկու տարին չէ հասունացել և նույնիսկ վերջին տասը տարին չէր կուտակվել:
«Դժգոհությունը կամաց-կամաց կուտակվում էր և այս դժգոհությունը իր ելքը և ինչ-որ լուծում ստացավ: Տա Աստված, որ այս լուծումը լինի հեղափոխական տնտեսական իմաստով էլ»,-ասել է Ալթունյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե կաշխատի Նիկոլ Փաշինյանի թիմում, եթե նման առաջարկ լինի, Լևոն Ալթունյանը նկատել է , որ դա սուրճի բաժակի շուրջ կանխատեսումներ են:
«Այսօր ես այդպիսի կանխատեսումներ չեմ կարող անել, ես գիտեմ, որ այսօր մենք նախարարությունում ունենք մշակված ծրագիր, որն իրականանցնելը դժվար բան չէ: Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կգա իր թիմով և ամեն ինչ նորմալ կլինի»,-նշել է նախարարի պաշտոնակատարը: