18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Որքան է պատրաստվում նախարար մնալ Արմեն Աշոտյանը

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն, այսօր խոսելով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, ասաց, որ այն երկրները, որտեղ արդեն գործում է այս համակարգը, անցել են հանրային դժգոհությունների փուլը:

Ըստ Աշոտյանի` մարդիկ այս համակարգին չեն վստահում, քանի որ անվստահություն ունեն մի դեպքում կառավարության, մյուս դեպքում պետության նկատմամբ: Սակայն ՀՀԿ փոխնախագահը չի կարծում, թե դրանք լուրջ են:

”Դա լուրջ չէ, ոչ ոք մեզանից չի պատրաստվում մնալ վարչապետ կամ նախարար քառասուն տարի”,-ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչու են գործատուները ճնշում հաշվապահներին, որպեսզի նրանք պահումներ անեն, ինչպես նաև խնդրեցին մեկնաբանել, թե ինչու հրաժարական չի տալիս կառավարությունը, որը նախագահի մատնանշած յոթ տոկոս տնտեսական աճը չի ապահովել:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ