Ես չեմ կասկածում, որ 7 օր հետո էլ իրենք դեմ են քվեարկելու Նիկոլ Փաշինյանը թեկնածությանը. Զոհրաբյան (տեսանյութ)
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ ՀՀԿ-ն, իրենց իսկ կարծիքով, ընտրել է իր համար չարյաց նվազագույնի տարբերակը: «Ես չեմ կասկածում, որ 7 օր հետո էլ իրենք դեմ են քվեարկելու Նիկոլ Փաշինյանը թեկնածությանը, և ըստ Սահմանադրության մինչև 45 օր պիտի կայանան արտահերթ ընտրություններ: Այս կերպ ՀՀԿ-ն, որը, կարծում եմ, այլևս չի գնա Հանրապետական հիմնահատակ փչացած անվան տակ, տարբեր տերեր, ովքեր պատրաստ են ֆինանս ներդնել առաջիկա ընտրություններում, կփորձեն այլ չվարկաբեկված բրենդ կստեղծեն, կվերցնեն մի քանի, իրենց կարծիքով, չվարկաբեկված կերպարներ, իրենց համար կա մեկ գերխնդիր՝ գնալ ընտրությունների՝ ունենալով այս ընտրական օրենսգիրքը, ունենալով ընտրությունները կեղծող բոլոր կառույցները»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների լրագրողների հետ զրույցումասաց Զոհրաբյանը:
Միաժամանակ վերջին նկատեց, որ հստակ է, որ ՀՀԿ այլևս գոյություն չունի, և ցանկացած քայլ՝ այս կամ այն կերպ երկարաձգելու սեփական գոյությունը, դատապարտված է ձախողման, նույնիսկ եթե բոլոր լծակները լինեն ՀՀԿ_ի ձեռքում: «Հաջորդ ընտրությունները լինելու են ՀՀԿ-ի վերջնական վախճանը»,-նշեց նա:
Նաիրա Զոհրաբյանը չի բացառում, որ կփորձվի նաև ընտրակաշառք բաժանել, սակայն կարծում է, որ երկրում հոգեբանություն է փոխվել, և նրանք, ովքեր կվեցնեն ընտրակաշառք, մեծ թիվ չեն կազմի:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք շարունակում են աջակցել համաժողովրդական շարժմանն ու նրա վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, երեկ էլ եղել են հրապարակում: «Վստահ եղեք, որ եթե այսօր էլ լիներ նպատակ լցնել դահլիճը, ապա ինչպես ամսի 17-ին բերման ենթարկեցին՝ լցնելով դահլիճը, այսօր էլ կարող էին քվորում ապահովել: Իրենք խուսափում են հնարավոր դեբատներից, առճակատումներից, կրքերի լարումից»,-եզրափակեց նա: