25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սա խուլիգանություն և լկտիություն է. Օսիպյանի նյարդերը տեղի տվեցին

Արդարադատության նախարարության մուտքը փակվել է փաստաբանների կողմից: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նկատում է, որ ինքը միացել է համազգային շարժմանը և մեքենայով նախարարության մուտքը փակելը իր բոյկոտի տարբերակն է:

Նիկոլայ Բաղդասարյանը նշում է, որ սա դիմադրության իր իրավունքն է, իսկ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փաստում է, որ սա խուլիգանություն և լկտիություն է, քանի որ մեքենան կայանվել է չնախատեսված վայրում:

Թեժ իրավիճակ է ստեղծվել, Երևանի փոխոստիկանապետի նյարդերը տեղի են տալիս: Վալերի Օսիպյանը բղավում է…

Արդեն հայտնել ենք, որ մայիսի 1-ին Ազգային ժողովի հատուկ նիստին կազմակերպվեց քվեակություն վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի համար: Կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ քվեարկեց 56 պատգամավոր:

ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը արդեն հատարարել էին, որ կողմ էին քվեարկելու: ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն էր հայտարարել, որ չի կարող կողմ քվեարկել Փաշինյանին: 

Ավելի ուշ Հանրապետության հրապարակում Փաշինյանը հայտարարեց նոր գործողությունների մասին:

Փաշինյանը հայտարարեց.«Վաղը ամբողջ հանրապետությունում հայտարարվում է տոտալ դասադուլ և գործադուլ: Վաղը առավոտից շրջափակվելու են բոլոր փողոցները և մետրոյի կայարանները»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ