18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

”Եթե բոլորն այդ գիշերը Լևոնի նման դիմավորեին, մարդն` իր տանը” /վիդեո/

”Ցավում եմ, որ ՀԱԿ կոչվող անհասկանալի ուժը, կուսակցությունը խմբակցությունը, չենք հասկանում` ինչի մասին է խոսքը, մինչև վերջ, այս 6 տարիների ընթացքում այլ քաղաքական կապիտալ իր համար չի կուտակել, քան այդ ողբերգական դեպքերի ժամանակ մահացած մարդկանց արյունն է ու հիշատակը”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` խոսելով մարտի մեկին ՀԱԿ-ի նախատեսած հանրահավաքի մասին:

Ըստ նրա` շատ ցավալի է, որ մի քաղաքական ուժ 6 տարվա ընթացքում որևէ այլ քաղաքական պրոդուկտ, այլ քաղաքական հիմք ձեռք չբերեց, քան այն, ինչ տեղի ունեցավ 6 տարի առաջ: ”Սա քաղաքական սնանկության ամենակնառու երևույթներից մեկն է”,-նկատեց Աշոտյանն ու հավելեց. ”Հիշում եմ, թե ինչպես էր ՀԱԿ պարագլուխներից մեկը բանակցում ԲՀԿ-ի ներկայացուցչի հետ և փաստացի սակարկում էր մարտի 1-ը, զոհերի հիշատակը և այդ իրադարձությունները առհասարակ”:

Նա չմասնավորեցրեց, թե ում ի նկատի ունի, սակայն հիշեցնենք, որ բանակցություններ ընթացել են Լևոն Զուրաբյանի և նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանի միջև:

”Ես ողջունում եմ օրինակ Նիկոլի մոտեցումը, որովհետև ինքը ունի նման առիթ նման բան անելու, ինչը օրինակ չունի Լևոն Զուրաբյանը՝ գիշերելու մարտի մեկի ողբերգական հրապարակում կամ Լևոն Տեր-Պետրոսյանը: Պատկերացնում եք, եթե բոլորը այդ գիշերը Լևոնի նման դիմավորեին, մարդն` իր տանը…”,-եզրափակեց ՀՀԿ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ