01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Երկրապահների համագումարին քաղաքական ուժերից հրավիրյալներ չկան

Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարին մասնակցելու հրավերներ են ուղարկվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Արցախի թեմ առաջնորդ Պարգեւ Սրբազանը:

“Հրավերներ ուղարկվել են, բայց չենք կարող ասել կմասնակցեն թե ոչ”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը: Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները չեն հրավիրվում համագումարին, եւ այս հոբելյանականին էլ չեն լինի: Հրավերք են ուղարկել նաեւ ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի ծնողներին:

Համագումարը փետրվարի 15-ին է հրավիրված: Այն լինելու է Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում: Ինչ վերաբերում է ԵԿՄ նախագահի թեկնածուներին, ապա նախագահը ընտրվում է վարչության նիստում :

“ԵԿՄ համագումարի պատվիրակներն ընտրելու են նոր վարչություն, իսկ նախագահը կընտրվի վարչության առաջին նիստում՝ վարչության անդամներից: Նիստը արվելու է հենց դահլիճում”,-ասաց Վարդան Վարդանյանը:

Նախատեսված են նաեւ կանոնադրական փոփոխություններ:

Ավելացնենք, որ ԵԿՄ համագումարին մասնակցելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ԵԿՄ միության անդամ է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ