03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լարված իրավիճակ Փարաքարում. ցուցարարները փակել են օդանավակայան գնացող ճանապարհը

Վաղ առավոտից Փարաքարում լարված իրավիճակ է: Ցուցարարները փակել են դեպի օդանավակայան տարող ճանապարհը: Ոստիկաններին ոչ մի կերպ չի հաջողվում բացել ճանապարհը: Խցանման մեջ հայտնվածների թվում կան մարդիկ, ովքեր ուշանում են թռիչքից: Կան քաղաքացիներ, որ ճամպրուկները վերցրած ոտքով քայլում են դեպի օդանավակայան:

Արդեն հայտնել ենք, որ մայիսի 1-ին Ազգային ժողովի հատուկ նիստին կազմակերպվեց քվեակություն վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի համար: Կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ քվեարկեց 56 պատգամավոր:

ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը արդեն հատարարել էին, որ կողմ էին քվեարկելու: ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն էր հայտարարել, որ չի կարող կողմ քվեարկել Փաշինյանին: 

Ավելի ուշ Հանրապետության հրապարակում Փաշինյանը հայտարարեց նոր գործողությունների մասին:

Փաշինյանը հայտարարեց.«Վաղը ամբողջ հանրապետությունում հայտարարվում է տոտալ դասադուլ և գործադուլ: Վաղը առավոտից շրջափակվելու են բոլոր փողոցները և մետրոյի կայարանները»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ