25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սաղաթելյանը ցույց տվեց Փաշինյանի հոդվածը՝ Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծմամբ

«Ի հեճուկս բոլոր չկամեցողների` իշխող մեծամասնությունն առավել, քան միասնական է»,- քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը: «Պառլամենտական կառավարման ձևի պայմաններում կառավարությունը ձևավորվում է պառլամենտական մեծամասնության կողմից և ձևավորում է այն ուժը, որն այդ մեծամասնությունն ունի: Պառլամենտն արձակվում է, եթե այն ի զորու չի լինում ձևավորել կառավարություն»,- ասաց Սաղաթելյանը: Պատգամավորը հիշեցրեց, որ քաղաքական ուժերը կողմ են քվեարկում մեկ այլ քաղաքական ուժի թեկնածուին, եթե նրա հետ կազմավորել են կոալիցիա և ստանձնել քաղաքական պատասխանատվություն. «Ցանկացած այլ դրսևորում պատասխանատվությունից խուսափել է, կեղծ մեծամասնության աջակցության իմիտացա ստեղծել: Պառլամենտում ներկայացված երկրորդ ամենափոքր կոալիցիոն ուժի առաջադրած թեկնածուին երկու քաղաքական ուժեր պատրաստվում են կողմ քվեարկել` վերջինիս հետ չունենալով որևէ կոալիցիոն հուշագիր»,- նկատեց նա:

Սաղաթելյանը նշեց, որ քաղաքականության մեջ հաջողության գրավականը քաղաքական ծրագիրն է: Սաղաթելյանը նաև նկատեց, որ երպես ՀՀ ԶՈՒ հրամանատարական կազմի պահեստազորի սպա ինքն ու իր զինակից ընկերներն այն կարծիքին են, որ գերագույն հրամանատարի գործառույթ ենթադրող պաշտոնի հավակնելը ենթադրում է ավելին, քան 4 եվոր 99 ցենտ արժողությամբ զինվորական կամ որսորդական շապիկը և «Ռազմագիտություն» առարկայի շրջանակներում ստացած գիտելիքները: «Դուք Ձեզ պատկերացնո՞ւմ եք պատերազմական դրության ժամանակ շրջապատված մի քանի տասնյակ գեներալներով ու Ձեր դպորցական ռազմագիտության գիտելքիներով, անկեղծ ասաց՝ ես ոչ»,- հավելեց նա:

Նա ընդգծեց, որ Փաշինյանը շատ լավ, դասական պառլամենտական է ու շատ արագ կարող է կորցնել լավ պատգամավորի ու արագ ստանալ ոչինչ կամ վատ վարչապետ::«Ես չեմ ուզում հավատալ շրջանառվող այն կարծիքներին, որ անգամ Նիկոլն ու իր ընկերները չեն գիտակցում, որ այս ամենը դրսից ուղղորդվող մի վատ սցենարի սկիզբ է միայն, որի ավարտը Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծումն է», – հավելեց նա: Սաղաթելյանն իր խոսքն ավարտեց`ցուցադրելով 2001 թվականին լույս տեսած «Հայկական ժամանակ» թերթի համարը, որտեղից Նիկոլ Փաշինյան անունով ստորագրված հոդվածից Սաղաթելյանն այսօր ավելի վաղ իր ելույթում մեջբերում էր արել: «Իմ հարցում ես ընթերցեցի այստեղից, ինչը Դուք կեղծիք և դեզինֆորմացիա անվանեցիք:

Իմ վերջին ցիտատը բառացի մեջբերեմ`ըստ բնօրինակի`« և ուրմեն, ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիներ ունեն գրավյալ, եթե կուզեք ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաներյալ», մեկ նախադասություն հետո`«Ես չեմ ընդւունում այդ տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին»: Սաղաթելյանը նաև նկատեց, որ հոդվածը բողոքի ալիք բարձրացնելուց հետո հեռացվել է ՀԺ-ի օնլայն տարբերակից`նշելով. «Անշուշտ Դուք միշտ կարող եք փոխել Ձեր դիրքորոշումը`ելնելով քաղաքական իրողություններից, բայց համոզված եմ, որ այս ամբիոնից ակնհայտ սուտը քաղաքական գործչին հարիր պահվածք չէ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ