25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սթափվե՛ք, քանի դեռ ուշ չէ. Փաշինյանը՝ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին

«Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն անձամբ են երեկանից սկսել ճնշումներ գործադրել հոգեպես, ֆիզիկապես, կոմպրոմատներով ՀՀԿ-ականների վրա, որպեսզի իմ օգտին չքվեարկեն»,-այսօր խորհրդարանում իր ելույթում հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: 

«Պարոնա՚յք, դուք չէիք հասկանում և շարունակում եք չհասկանալ ՀՀ-ում ստեղծված վիճակը, համաժողովրդական շարժման անհանդուրժողականությունը որպես թուլություն մեկնաբանելու ձեր փորձերը կարող են բերել այլ հետևանքների, սթափվե՛ք, քանի դեռ ուշ չէ, քանի որ ձեր այդ քաղաքական պահվածքը կարող է քաղաքական ցունամիի պատճառ դառնալ»,-հավելեց նա:

Դիմելով քաղաքացիներին՝ նա կոչ արեց դուրս գալ փողոց. «Սա ձեր ազատագրման ժամն է»:

Փաշինյանը նաև հայտարարեց, որ իր ընտրվելու դեպքում ՀՀ_ն մնալու է ԵՏՄ նդամ ու ՀԱՊԿ անդամ, ու սա բխում է ոչ թե ինչ-որ անձի ճաշակից, այլ համաժողովրդական շարժման տրամաբանությունից: «Այս շարժման ընթացքում իշխանության է եկել ժողովուրդը, և այն սոցիալական ապահովության, իրավունքի բնագավառում որևէ փոփոխություն չի պահանջել արտաքին քաղաքական ուղղվածությունից: Այս շարժումը հայ-ռուսական հարաբերությունների համար որևէ խոչընդոտ չի ստեղծում»,-հայտարարեց նա:

Վերջինս նշեց, որ խորացնելու են հարաբերությունները ԵՄ_ի, Չինաստանի, ԱՄՆ-ի հետ:

Փաշինյանը նշեց՝ ինքը, լինելով անձեռնմխելի, առևանգվել է քաղաքացիական անհնազանդությունների ընթացքում։ «Զերբակալվեցին նաև պատգամավոր Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը, իսկ դրանից առաջ ոչ խելամիտ հիմնավորումներով ձերբակալվեցին շարժման անդամները», – ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով ի վերջո, ստեղծված իրավիճակը Սերժ Սարգսյանին ստիպեց հրաժարական տալ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ