03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Ելքը» կփորձի ապահովել պակասող ձայները. մանրամասներ (տեսանյութ)

Արդեն հայտնել ենք, որ «Ելք» խմբակցությունը քիչ  առաջ ավարտված նիստի ժամանակ որոշում է կայացրել վարչապետի թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ըստ էության կառավարման հարց չի քննարկվել:Նա հայտնել է, որ այսօր հանդիպում է նախատեսված նաև ՀՀԿ խմբակցության հետ: Միրզոյանը համոզված է, որ իրենց կհաջողվի ստանալ 6 պակասող ձայները, որի շնորհիվ Փաշինյանը ժամանակավոր կառավարության  վարչապետ կդառնա:

Հարին, թե արդյոք խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գնալու է «Ելքի» հետ միասին, պատգամավորը արձագանքեց.« Կարծում եմ այդ հարցը շտապում եք տալ»:

Անդրադառնալով հարցին, թե Արարատ Միրզոյանը ցանկանում է Պաշտպանության նախարարի պաշտոնում տեսնել ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տնոյանին և այդ մասին հայտարարություն է արել, արդյոք Տոնոյանը կհամաձայնի, պատգամավորը պատասխանեց, որ մինչև հայտարարություն անելը խոսել է Դավիթ Տոնոյանի հետ, սակայն այս պահին արձագանք չկա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ