01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանում այլևս մարդիկ չեն գնահատվելու նրանով, թե ում ընկերն են, ում հորեղբոր տղեն են, ում բաջանաղի ախպերն են. Նիկոլ Փաշինյան

Իջևանում ավարտվեց «Իմ քայլը» շարժման նախաձեռնած հանրահավաքը։

Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հարկավոր է շատ կարճ ժամանակահատված դե ֆակտո հաղթանակը դե յուրե արձանագրելու համար։

«Ժողովրդի դե ֆակոտ հաղթանակը դե յուրե պետք է արձանագրվի, բայց հեղափոխությունը նույնիսկ այդտեղ չպետք է կանգ առնի, որովհետև հեղափոխության հիմնական իմաստը հետևյալն է, որ սրանից հետո՝ անկախ կարգավիճակից ու պաշտոնից, որևէ անձի, որևէ կուսակցության, որևէ խմբի, որևէ կլանի իշխանություն չի պատկանելու», – նշեց Փաշինյանը

Նիկոլ Փաշինյաննի խոսքով` իշխանությունը պատկանելու է բացառապես ժողովրդին։

« Հայաստանում կլանային կառավարման էջը փակված է»,-արձանագրեց Փաշինյանը:

«Հայաստանում այլևս մարդիկ չեն գնահատվելու նրանով, թե ում ընկերն են, ում եղբայրն են, ում հորեղբոր տղեն են, ում բաջանաղի ախպերն են, ում հետ են մոտիկ, ում հետ են հեռու», – իր ելույթում նկատեց Նիկոլ Փաշինյանը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ