01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչպես կքվեարկի ՀՀԿ-ն

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը ապրիլի 30-ին , ժամը 18:00-ին կհայտարարի, թե ինչպես է քվեարկելու: Որոշման հիմքում լինելու է երկրի անվտանգությունը և կայունությունը և այս պարագայում ևս ՀՀԿ-ն միասնականություն կդրսևորի»,-Henaran.am-ին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը նշեց, որ տարբեր հանրապետականների հրապարակային կարծիքները բացառապես անձնական տեսակետներ են, իսկ կուսակցությունը դեռ որոշում կկայացնի:

Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածու լինելու հարցին. «Իմ կարծիքով Նիկոլը չունի քաղաքական և պետական գործչի այնպիսի եւ այնքան որակներ, որոնք թույլ կտան նրան արդյունավետ հանդես գալ վարչապետի պաշտոնում, բայց սա իմ անձնական կարծիքն է, իսկ կուսակցությունը դեռ որոշում չունի»:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ