02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գարո Փայլանի արձագանքը՝ Էրդողանի նախընտրական խոստումներին

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթին, որի ժամանակ վերջինս նախընտրական մի շարք խոստումներ է տվել` ասելով.
«Նոր շրջանը լինելու է ավելի շատ ժողովրդավարության և ավելի ուժեղ իրավունքի շրջան։ Լինելու է բարօրության և ավելի հաստատուն կայունության ժամանակաշրջան։  Նոր շրջանի կառավարումը  լինելու է ավելի արդյունավետ, օրենսգիրքը ավելի հեղինակավոր, դատաիրավական համակարգը ավելի անկախ»։

Ի պատասխան դրան՝ հայ պատգամավորը իր «Twitter»-ում գրել է.

«15 տարի կառավարում է։ Խոստանում է ժողովրդավարություն, բարօրություն և անկախ դատաիրավական համակարգ։   15 տարվա ընթացքում այս ոլորտներում հետընթաց  ապրեցինք։ Անելիքների երաշխիքը, մինչև հիմա արածներն են»։

 

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ