06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Այս անգամ սա կարող է անբեկանելի լինել»

Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ասում է, որ սկսվել է համակարգային փոփոխությունների և Հայաստանի երիտասարդացման պրոցես: «Ինչ-որ տեղ սա սերունդների պայքար է, այսինքն՝ արժեքային համակարգը, որն էլ հիմնական կոնֆլիկտն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ խոսքը տարիքի մասին չէ, այլ համակարգի՝ օրինակ՝ որն է կարևոր՝ մարդը, թե համակարգը, թե փողը: 

Ըստ Բաբայանի՝ այդ հնի կրողը ոչ միայն իշխանությունն էր, այլև ընդդիմությունը: «Նրանք չնկատեցին, թե ինչպես աճեց այդ նոր սերունդը: «Կարծում եմ՝ պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ժամանակավոր կառավարություն, որի գլխավոր խնդիրը պետք է լինի ապահովել թափանցիկ ընտրություններ, փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում, որպեսզի ադմինիստրատիվ ռեսուրսը չօգտագործվի:

Իսկ վարչապետը պիտի լինի հանրության կողմից բացարձակ հեղինակություն ու վստահություն ունեցող անձ: Եվ մեզ պետք է վերահսկվող իշխանություն, քանի որ յուրաքանչյուր իշխանություն էլ դառնում է վատը, եթե վերահսկելի չէ: Ես կարծում եմ, որ ազատ, արդար ընտրությունների հիմնական խնդիրն է, որ քաղաքացին մասնակից ու պատասխանատու զգա իրեն իր ընտրած իշխանությունների համար: Եթե մենք ևս մեկ անհամ հուսախաբ անենք, կկոտրենք մարդկանց, ու սա կարող է անբեկանելի լինել»,-գտնում է նա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ