25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետք չէ ձևակերպել որպես սկանդալ. Ֆարմանյանը՝ ԵԽ-ի հետ համատեղ փաստաթղթի բացակայությունից

Փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում տեղի ունեցած Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի 14-րդ նիստում վերջին տարիների ընթացքում առաջին անգամ չի ընդունվել համատեղ հայտարարություն: 

Պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը ևս մեկ անգամ հաստատելով, որ ՀՀ-ը կարևոր նշանակություն է տալիս ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը, նշեց, որ փաստաթուղթ չի ընդունվել, քանի որ ԼՂՀ-ի խնդրի հետ կապված ՀՀ-ի համար ոչ ընդունելի փաստեր են շարադրվել համատեղ փաստաթղթում:

՛՛Դա ձևակերպել որպես սկանդալ, փակվող դուռ, բացվող պատուհան ներկայացնել, դա շատ հեռու է իրականությունից: Ես չէի ցանկանա, որ մենք գերագնահատեինք կամ թերագնահատեինք տեղի ունեցածը: Հակասությունների պատճառ էին ԼՂՀ-ի վերաբերյալ ձևակերպումները՛՛,-մանրամասնեց Ֆարմանյանը:

Նա նշեց, որ ՀՀ-ի ԱԺ-ի ու Եվրախորհրդարանի համատեղ փաստաթուղթը  պետք է ներառեր երկու իրավահավասար կողմերի մոտեցումները: ՛՛Ես համարում եմ անընդունելի նման մոտեցումը: Ես բովանդակության վերաբերյալ առաջարկող տարբերակը համարել եմ իրականությունից չբխող, ԼՂՀ խնդրի լուծման խաղաղ կարգավորմանը չնպաստող, տարբեր մանիպուլյացիոն մեկնաբանություների տեղիք թողնող՛՛,-բացատրեց հանձնաժողովի ղեկավարը:

Իհարկե, Ֆարմանյանը նկատեց, որ կարելի էր և լավ կլիներ հասնել փոխըմբռնելի տարբերակի, սակայն չստացվեց: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ