26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը՝ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձին:

Թրամփը  ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում այս անգամ ևս կիրառել է «Մեծ եղեռն» եզրույթը։

Հրապարակված գրավոր հայտարարության մեջ Թուրքիայի արտգործնախարարությունն ԱՄՆ-ի նախագահի ուղերձում կիրառված եզրույթները որակել է որպես «սխալ» և «սուբյեկտիվ»։

«Մենք ԱՄՆ-ից ակնկալում ենք, որ  վերջինս  արդար դիրքորոշում հայտնի այդ շրջանում օսմանահպատակ բոլոր ժողովուրդների ապրած ցավի վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ։

Ընդգծվել է, որ Թուրքիան շարունակում է հայկական կողմին առաջարկել բացել արխիվները և ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որոնք կուսամնասիրեն 1915թ. տեղի ունեցածը։

Հիշեցվել է, որ Պոլսի հայոց պատրիարքարանում պատարագ է մատուցվել՝ ի հիշատակ  առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ «մահացած օսմանցի հայերի»:

Թուրքիան նաև ԱՄՆ-ին խորհուրդ է տվել ուսումնասիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այս տարվա ապրիլի 24-ի նամակը՝ հղված Պոլսի հայոց պատրիարքարանին։

Չնայած քննադատություններին՝ այնուամենայնիվ հայտարարության վերջում գոհունակությամբ է ընդունվել այն հանգամանքը, որ ուղերձը դուրս չի եկել «միջազգային իրավական նորմերի սահմաններից» և 1915թ. տեղի ունեցածի վերաբերյալ չի կիրառվել ցեղասպանություն եզրույթը։

Աղբյուր՝ ermenihaber.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ