26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում

Մաշտոցի պողոտայում լարված իրավիճակ է։ Ցուցարարների մի մեծ խումբ փակել էր Մաշտոց-Պուշկին խաչմերուկը, իսկ ոստիկանները փորձում էին բացել այն։ Իրավապահները մի ցուցարարի էին փորձում բերման ենթարկել, սակայն ցուցարարները փակեցին մեքենայի ճանապարհը։ Ի վերջո, իրավապահները ազատ արձակեցին երիատասարդին, որից հետո ոստիկանական մեքենային թույլատրվեց հեռանալ։

Այս տարածքում են նաեւ ապրիլյան պատերազմի մի խումբ մասնակիցներ, որոնք կանխեցին հնարավոր թեժացումը։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:

Փաշինյանը կոչ է արել այսօր՝ ապրիլի 25-ին վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները եւ թույլ չտալ, որ ՀՀԿ-ն մնա իշխանության:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ