26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Պետք է հեռանան առանց մանիպուլյացիաների, առանց տրյուկների».Նաիրա Զոհրաբյան

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երփը Էրեբունի վարչական շրջանում է: Ցուցարարներին է միացել նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ իր ներկայացրած քաղաքական ուժը արդեն  իրենց կուսակիցներին համազգային շարժմանը միանալու կոչ է արել:

«Մենք ունենք մեր մոտեցումները, մեր տեսլականը, բայց այսօր համաձայն ենք  Նիկոլ Փաշինյանի հետ, որ իշխանությունը պետք է հեռանա: Իշխանությունը ՀՀԿ-ի պապական սեփականությունը չէ և ի վերջո պետք է արժանապատվություն ունենալ, տեսնելով այս համազգային շարժումը իշխող կուսակցությունը պետք է հեռանա առանց մանիպուլյացիաների, առանց տրյուկների»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա հայտնեց, որ իրենք դեռ կքննարկեն վարչապետի միասնական թեկնածու ընտրելու հարցը:

Նա նշեց, որ օրակարգում մեկ հարց է՝ իշխանության անցնցում փոխանցումը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ