Քրիստոսն ասում է զգույշ մնացեք գայլերից, որ ձեր մոտ են գալիս գառան մորթիներով
Մինչև հիմա ես մի ծրագիր չեմ տեսել: Ինչպե՞ս է զարգանալու մեր երկիրը: Ի՞նչ արտաքին քաղաքականություն է այն վարելու: Ինչպիսի՞ն է վերաբերումնքը Արցախի հարցի նկատմամբ, ուր մեր սուրբ հերոսներն իրենց կյանքն են դրել: Ինչ արժեքներ են դավանվելու, գենդեռ մենդե՞ռ թէ մաքուր ավանդական Հայկական ընտանիք, սեր, փոխոգնություն: Թէ՞ այս բոլոր հարցերը փողոցում են լուծվելու: Ժողովուրդ, այս հարցերի պատասխանը մենք պիտի իմանանք: Թէ չէ կխաբվենք: Քրիստոսն ասում է զգույշ մնացեք գայլերից, որ ձեր մոտ են գալիս գառան մորթիներով (Մթ. 7:15) ու նրանց պտուղներից ճանաչեք նրանց: Խնդրում եմ, շարունակեք աղոթել մեր երկրի համար:
Արմեն Հարեյան