12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Երևի թե մի օգտակար բան հնարեմ. նախարարի պաշտոնակատար

«Կապրեմ այնպես, ինչպես որ անցյալ 59 տարին, այսինքն` երջանիկ երևանցի: Հազար ու մի բան կարող եմ անել` ապահովագրություն արել եմ, բժշկություն արել եմ, երևի թե մի օգտակար բան հնարեմ», – լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականի դիմումի պատճառներին` Լ. Ալթունյանը նշեց, որ իրավիճակը փոխվում է և փորձառու քաղաքական գործիչը միշտ ընդունում է այն որոշումը, որն այդ պահին ամենաճիշտն է:

«Մարդն իր հղումի մեջ ժողովրդին կոնկրետ ասաց, որպեսզի ամեն ինչ անցնի անարյուն, համերաշխ և տրամաբանական ուղիով: Գնահատականները շատ շուտ է տալ, բայց, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանն արտահայտեց ժողովրդի ակտիվ մեծամասնության իղձերը», – ասաց Լ. Ալթունյանը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ