«Հանրապետական» կուսակցությունը կա ու կմնա. Շարմազանով (տեսանյութ)
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը ոչ թե ընդդեմ է ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի, այլ հանուն է: «Հանուն մարդու իրավունքների, հանուն նրա, որպեսզի նոր ցեղասպանությունները կանխարգելվեն, որպեսզի նոր ցեղասպանություններ չլինեն: Մենք՝ ԱԺ-ն, կազմակերպում է ՄԱԿ-ի՝ ցեղասպանության դեկլարացիայի ընդունման 70-րդ տարեդարձի առիթվ մեծ ցուցահանդեսներ»,-այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց նա:
Շարմազանովը հավելեց, որ մարդկության դեմ ոճրագործությունները ժամկետ չունեն: «Դրանք պետք է դատապարտվեն այնքան ժամանա, մինչև ինքը դահիճը չդատապարտի դրանք»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է լինելու ՀՀԿ-ի հետ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, Շարմազանովն արձագանքեց. ««Հանրապետական» կուսակցությունը կա ու կմնա»: Իսկ Սերժ Սարգսյանի քայլի մասին նա նկատեց.
«Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը բացառիկ հայ է ու բացառիկ պետական մարդ ու գործիչ»: