ՕԵԿ-ը պահանջում է
Կոչ եմ անում անհապաղ ազատել շարժման բոլոր ակտիվիստներին, այդ թվում ՕԵԿ Սպիտակի կառույցի ղեկավար Նորիկ Քերոբյանին և մեր մյուս տղաներին
Վերջին մեկ շաբաթվա “Օրինաց երկիր” կուսակցության խոհեմ քաղաքական հայտարարությունները՝ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ, երաշխավորեցին իրավիճակի խաղաղ և անցնցում հանգուցալուծումը:
Ուստի, հայտարարում եմ, որ “Օրինաց Երկիր” կուսակցությունը եղել և մնում է համաժողովրդական շարժման հետ:
Օգտվելով առիթից կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել համաժողովրդական շարժման բոլոր ակտիվիստներին, այդ թվում ՕԵԿ Սպիտակի կառույցի ղեկավար Նորիկ Քերոբյանին և մեր մյուս տղաներին:
Արթուր Բաղդասարյան
ՕԵԿ նախագահ