Այսօրվանից սկսած հրաժարվում ենք վճարել կոմունալները. Սանասարյանի հայտարարությունը
«Հայ ժողովուրդ, էս ի՞նչ արեցիք, էս ո՞նց արեցիք, դուք հասկանո՞ւմ եք, որ ցույց տվեցիք՝ հավաքական ուժի մասին նախադասությունը պատմություն է ստեղծում, արդեն ճակատագրեր է փրկում»,-այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը:
Նա խորհուրդ տվեց Սերժ Սարգսյանին առանց արյուն չհեռանալ:
Եվս մեկ անգամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ իշխանափոխությունը պիտի լինի առանց բռնությունների, ինչն էլ իշխանության ուզածն է: «Ինձ թող ծեծեն, չեմ պատասխանելու, որովհետև իմ նպատակը ինչ-որ մարդկանց հետ բռնցքամարտի դուրս գալը չէ, այլ այս վիճակը փոխելն է: Ես վստահ եմ, որ բոլորիս նպատակը հենց դա պիտի լինի»,-նշեց նա:
Վերջինս նշեց՝ իրենց պատասխանը վճռականությունն է: Ապա Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ այսօր ձերբակալել են «Մերժիր Սերժին» նախաձեռնության կազմակերպիչներից Արմեն Գրիգորյանին:
«Այսօրվանից սկսած հրաժարվում ենք վճարել կոմունալները»,-հայտարարեց նա: