Անհայտ անձինք կոտրել են շարժման մասնակիցների մեքենաները. Փաշինյան
Սա ժողովրդավարական թավշյա, ոչ բռնի հեղափոխություն է և այդ հեղափոխության վերջնական հաղթանակին պակասում է քո անձնական մասնակցությունը, և մենք ձեզ կոչ ենք անում դուրս գալ փողոց: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ իր կողմնակիցների շարունակելով երթը: Նա կոչ արեց մերժել կոռումպացված իշխանությանը և դուրս գալ փողոց՝ տեր կանգնել հայրենիքին, հաղթանակին:
Ոստիկանությունը փորձեց խոչընդոտել երթը և հրմշտոց սկսվեց: Չնայած դրան երթի մասնակիցները փորձեցին շարունակել երթը և Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլորին դուրս գալ փողոց:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ արեց դադարեցնել երթը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Անհայտ անձինք կոտրել են իրենց շարժման մասնակիցների մեքենաները, և Ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել և սա բողոքի երթ է կողմնակիցների նկատմամբ հարձակումների կապակցությամբ