01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Մարդ կա՝ միշտ նստած բողոքում էր, թող դուրս գա ու պայքարի». Սոնա Շահգելդյան

Հայաստանում քաղաքացիական անհնազանդության երթերը շարունակվում են արդեն մեկ շաբաթից ավելի: Աստիճանաբար քաղաքացիներին են միանում նաեւ հայտնի մարդիկ: Նրանցից ոմանք մասնակցում են ցույցերին, ոմանք՝ սահմանափակվում սոցցանցերում գրառումներ անելով:

Այսպես, իր բողոքի ձայնն է արտահայտել նաեւ Սոնա Շահգելդյանը: Երգչուհին իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Որոշ մարդկանց խորհուրդ կտամ ձեւական չլինել, երգարվեստի մարդկանց եմ ասում, անկեղծ եղեք, դիվանագիտական բաներ մի արեք:

Վատ ա, էլի, որ փիառի կարիք են ունենում, արագ-արագ գալիս են երգելու: Ես իմ կարծիքն եմ գրում, ոչ ոքի չեմ վիրավորում: Անկեղծ եղեք, իսկ ժողովուրդը լավ գիտի, թե ում՝ ում է սիրում, ում՝ չէ: Ես միշտ իմ ժողովրդի կողքին եմ եղել սրտանց… Մարդ կա՝ միշտ նստած բողոքում էր, թող դուրս գա ու պայքարի…. Փառք Աստծո, որ այսքան տարիներին ամեն բանի ինձանով եմ հասել ու կողքս ոչ մեկ չի եղել, եւ ոչ մրցանակների կարիք ունեմ, ոչ էլ՝ կոչումների: Լավ գիտեք՝ ոնց է էդ ամենն արվում»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ