03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ հանդիպումից հետո:

Էրդողանը հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է վաղաժամ ընտրություն անցկացնելու հարցը, որն օրեր առաջ բարձրացրել էր Բահչելին: Վերջինի ղեկավարած ԱՇԿ-ն և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) դաշինքով են մասնակցելու առաջիկա ընտրությանը:

Էրդողանը, հայտնելով, որ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2018թ. հունիսի 24-ին, նշել է. «Պետք է րոպե առաջ  ընտրությունների հարցը հանել երկրի օրակարգից»:

Նշենք, որ նախագահական և խորհրդարանական ընտրություններն նախատեսված էին 2019թ. նոյեմբերի 3-ին:

Աղբյուր`  ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ