Եղանակը Հայաստանում
Ապրիլի 20-22-ը հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ապրիլի 20-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը 3-5 աստիճանով կբարձրանա, 21-ին՝ 5-7 աստիճանով կնվազի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 20-ի կեսօրից հետո եւ 21-22-ը ժամանակ առ ժամանակ անձրեւ է սպասվում:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +11+13, ցերեկը՝ +23+25 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +11+15,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +11+15,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +17+20,
Գեղարքունիքում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +11+15,
Լոռիում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +13+16,
Տավուշում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +15+18,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +11+15,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +19+21,
Արարատում՝ գիշերը`+9+13, ցերեկը` +19+21,
Արմավիրում՝ գիշերը` +9+13, ցերեկը` +19+21,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +11+15,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +9+13, ցերեկը` +19+21,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +18+22,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +11+16,
Արցախում՝ գիշերը` +6+11, ցերեկը՝ +14+19: