01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Մի կարևոր հոգևոր օրենք

Եթե ուզում եք լավ օրեր տեսնել, պետք է կյանքը սիրել: Պետրոս առաքյալը մի կարևոր հոգևոր օրենքի մասին է հիշեցնում, ասելով՝ «ով ուզում է կյանքը սիրել և լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ ասելուց… թող հետ քաշվի չարից ու բարին անի, թող խաղաղություն փնտրի ու գնա նրա ետևից»:

Այս քանի օրն ատելությունը շատացել է: Ոմանք այնպիսի բառեր են գրում, որ մտածում եմ, բա ու՞ր մնաց Քրիստոսին հետևելը: Մոռացա՞նք: Կարելի է չէ՞ մի քիչ լեզուն զսպել, որպեսզի կյանքը սիրենք: Սիրելի բարեկամներ, չարությունը որ կուտակվում է, անհետևանք չի կարող մնալ: Հետո էլ մարդ մտածում է, թե ինչու է տառապում: Հիշենք հոգևոր օրենքը. «ով ուզում է կյանքը սիրել և լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ ասելուց» (Ա Պտ. 3:10): 

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ