Գյումրիում փակ են փողոցները, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)
Այսօր առավոտվանից ուսանողները դուրս են եկել փողոց։ Նախ Թատերական հրապարակից մեկնեցին պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղ, որտեղ կոչ արեցին ուսանողներին միանալ: Դռները բացել համալսարանի ու թողնել ուսանողներին ազատ տեղաշարժվել ու կամք արտահայտել: Ցուցարարների հետ հանդիպեց բուհի ռեկտորը, նա նշեց. “Ով դասի չի ուզեցել մասնակցել,առավոտվանից չի եկել, ոչ ոք չի պարտադրել կամ ստիպել, որ դասի գա, դասերից չհեռանա”:
Պոլիտեխնիկականից ուսանողներ միացան ցուցարարներին ու երթը շարունակեցին դեպի Ակադեմիական վարժարան: Այստեղ դռները փակ էր, աշակերտները թղթե ինքնաթիռների վրա գրել էին HELP ու դուրս էին նետում լոսամուտներից: Ոստիկանները ամեն կերպ չէին թողնում մտնել վարժարան: Բախումից հետո մի քանի ցուցարար մտան վարժարան ու կոչ արեցին միանալ: Բայց և աշակերտների մեծ մասը նշում էին, որ չեն բռնացել կամ փակի տակ պահել իրենց:
Երթը շարունակվում է, փակ են Գյումրիի կենտրոնական փողոցները: Ոստիկանների հետ հաճախակի են բախումները:, քաշքշուկը:
Կան բերման ենթարկվածներ, նրանցից մեկը ակտիվիստ Կարեն Պետրոսյաննը, երիտասարդներ Արմեն Գևորգյանն ու Վանոն:
Նշենք, որ նախորդ օրն էլ եղել են բերման ենթարված երիտասարդներ, ովքեր ազատ են արձակվել:
Հայտարարեցին, որ Թատերական հարապարակում ժամը 18,00-ին հավաքվելու են, քննարկելու հետագա գործողությունները: Նաև կոչ արեցին մինչև 14 տարեկաններին ավելի զգույշ: